Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդվարդ Միլիտոնյանին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Շնորհավորական ուղերձում ասված է. «Դուք մեր մտավորականության արժանավոր ներկայացուցիչներից եք՝ բանաստեղծ, որի ստեղծագործությունները հասցեագրված են թե՛ մեծերին և թե՛ փոքրերին, գրահրատարակչական գործի կազմակերպիչ, որը տարիներ շարունակ նպաստել է հայ գրականության տարածմանն ու զարգացմանը:
Գնահատելի է նաև Ձեր գործունեությունը Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում, ինչպես նաև Ձեր երկարամյա աշխատանքը պարբերական մամուլում»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: