4307 դիտում
17:31 21-10-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ:
Ցավակցական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Խորապես վշտացած եմ գեղանկարիչ, քանդակագործ, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հանրապետության նախագահի մրցանակի դափնեկիր Հենրի Էլիբեկյանի մահվան կապակցությամբ։
Նկարիչների հայտնի գերդաստանի զավակ Հենրի Էլիբեկյանի արվեստի մեջ յուրահատուկ հոգեբանություն ու փիլիսոփայություն կար, որը երևակայության և ջանքի տպավորիչ համադրությամբ փոխակերպվում էր գույնի ու պատկերի, նկարի ու քանդակի։ Նրա ստեղծագործությունը ժամանակի ու տարածության մեջ գտել է իր մնայուն տեղը։
Ցավակցում եմ վաստակաշատ արվեստագետի ընտանիքին, հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին և կիսում նրանց վիշտը»։
Նմանատիպ նյութեր
1385 դիտում
11:43 04-12-2018
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Պավել Անանիկյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
865 դիտում
15:10 27-04-2024
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today