2803 դիտում
10:10 12-05-2017
Դպրոցներում տարեցտարի պակասում է նաև աշակերտների թիվը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը նախատեսել է առաջիկայում օպտիմալացնել դպրոցները: Պատճառը ֆինանսների բացակայությունն է: Դպրոցներ կան, որոնք քիչ թվով աշակերտներ ունեն, բայց մյուս կողմից դպրոցի շենքի պահպանման համար մեծ գումարներ են ծախսվում ու հիմա կառավարությունը որպես իրավիճակից դուրս գալու ելք դիտարկում է օպտիմալացումը:
Նկատենք, սակայն, որ այս իրակիճակը նոր չի ստեղծվել, այլ հետևանք է տարիներ շարունակ արտագաղթի, դպրոցներում տարեցտարի պակասել է նաև աշակերտների թիվը: Բավական է միայն նշել, որ եթե հինգ տարի առաջ՝ 2011-2012 ուս. տարում Հայաստանում եղել է 386 հազար 439 աշակերտ, ապա 2016-2017 ուս. տարում նրանց թիվը հասել է 364 հազար 868-ի:
Ու այս իրավիճակում կառավարությունը ճիշտ կանի, եթե մտածի արտագաղթը կասեցնելու և երկրում ժողովրդագրական վիճակը շտկելու մասին, այլապես մի քանի տարի անց ստիպված է լինելու էլ ավելի օպտիմալացնել դպրոցները՝ ամեն մարզում պահելով 5-10 հատ»,-գրում է թերթը:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2026 դիտում
15:01 04-02-2016
Հայաստանում տարեցտարի ավելանում է քաղցկեղով հիվանդների թիվը. այսօր քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
1621 դիտում
20:17 25-03-2016
«Արի տուն» ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է. ՀՀ սփյուռքի նախարարություն
2459 դիտում
09:29 15-09-2020
Մասնավոր դպրոցներում դասերն անցկացվելու են ամեն օր, իսկ պետական դպրոցներում՝ օրումեջ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1222 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»