1618 դիտում
20:17 25-03-2016
«Արի տուն» ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է. ՀՀ սփյուռքի նախարարություն
Մարտի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2016թ. ծրագրի պատասխանատուների մամուլի ասուլիսը:
Բանախոսներն էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և նախարարության աշխատակազմի ղեկավար, «Արի տուն» ծրագրի համակարգող Ֆիրդուս Զաքարյանը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց լրագրողներին ծրագրի հանդեպ ունեցած հետաքրքրության համար և շեշտեց, որ «Արի տուն»-ը ոչ թե հայրենադարձության, այլ հայրենաճանաչության ծրագիր է, որի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքի նիստուկացին:
Ս.Սրապիոնյանը լրագրողներին կոչ արեց մասնակցել ծրագրի բոլոր փուլերին, համակողմանիորեն լուսաբանել Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության՝ իր տեսակի մեջ եզակի այս ծրագիրը: Նշեց, որ թե՛ սփյուռքյան, թե՛ հայաստանյան ԶԼՄ-ները մեծապես նպաստել են ծրագրի կայացմանը:
«Արի տուն-2016» ծրագիրը ներկայացրեց նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:
Նա նշեց, որ «Արի տուն» ծրագրին մասնակցել ցանկացողների թիվը տարեցտարի աճում է, ընդլայնվել է նաև երկրների աշխարհագրությունը:
2016թ. սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն: Ծրագրի մանրամասների մասին կարելի է տեղեկանալ «aritun.am» կայքից:
Նմանատիպ նյութեր
6134 դիտում
21:00 04-08-2017
Աղավնաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
1402 դիտում
13:19 04-02-2021
Հայաստանում տրանսպորտային արտանետումների քանակը տարեցտարի աճում է
Այս բաժնից
2143 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
628 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ
586 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի