2743 դիտում
09:51 12-05-2017
Այս ընտրություններում բոլորը բոլորին մրցակիցներ էին. բնական է, որ մեկը մյուսից ձայներ էր խլում. Սամվել Նիկոյան. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀԿ հնաբնակներից Սամվել Նիկոյանը «Փաստի» հետ զրույցում բացահայտում է, որ ՀՀԿ–ում ևս թեկնածուներն իրարից ձայներ են խլել:
[b]– Պարոն Նիկոյան, բազմաթիվ արձանագրություններ կան, որ այս ընտրությունները ևս անցկացվեցին ընտրակաշառքի, ուղղորդումների միջոցով: Սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը վերընտրվելու այլ տարբերակ չունի և անգամ խորհրդարանական կառավարմանն անցումը չփոխեց իրավիճակը:[/b]
– Եթե Դուք համեմատեք նախորդ ընտրությունների հետ և՛ հանրության, և՛ ժողովրդի գնահատականը, կտեսնեք, որ էական տարբերություններ կան: Ամենակարևորը, որ ընտրողը ունեցել է հնարավորություն գաղտնի քվեարկել և նրա ձայնը հաշվվել է արդարացիորեն: Դա մեծ ձեռքբերում է, որ ընտրողը կարող է գաղտնի քվեարկել և իր ձայնը արդարացիորեն հաշվել: Մնացածը գնահատականներ են, այո կա քաղաքական դաշտի և քաղաքացիական դաշտի մի մաս, որը պետք է ի պաշտոնե այդպես էլ բնութագրի կամ գնահատի: Իսկ հիմնական քաղաքական ուժերը, որոնք եթե նույնիսկ պառլամենտ չեն անցել, ընդունեցին քվեարկության արդյունքները և այն, ինչ արձանագրվել է քվեարկության արդյունքում:
[b]– Պարոն Նիկոյան, տեղեկություն կա, որ անգամ ընտրակաշառքի սահմանված չափը ՀՀԿ–ականները չեն պահել ու իրարից ձայներ են խլել:[/b]
– Ձայներ խլելու մասին, այդ առումով Դուք լրիվ ճիշտ եք, որովհետև այս ընտրությունները տարբերվում էին մնացած բոլոր ընտրություններից, որովհետև բոլորը բոլորին մրցակիցներ էին: Կոնկրետ Շիրակի մարզում մենք ունեինք 13 թեկնածու: Բնական է, որ մեկը մյուսից ձայներ էր խլում»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1862 դիտում
21:51 20-07-2016
Թուրքիան թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ ռազմական առումով մշտապես աջակցում է Ադրբեջանին․ Սամվել Նիկոյան
5203 դիտում
10:15 23-12-2017
Երբ աշխատանքները սկսվեն՝ գարնանային նստաշրջանը, ինձ հարցրեք. Սամվել Նիկոյան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»