Հնդկաստանում հարսանեկան արարողության ժամանակ պատ է փլուզվել. կա առնվազն 20 զոհ
Հնդկաստանի հարավային Ռաջասթխան նահանգում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ պատ է փլուզվել և ընկել հյուրերի վրա, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն։
Ըստ տեղեկությունների՝ զոհերի մեջ երեխաներ կան։ Եվս 26 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Պատի փլուզումը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ բարձրացած ուժգին քամու հետևանքով։