Թուրքիայի քրդաբնակ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 30 զոհ, 100 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի հարավում՝ Սիրիայի սահմանից 64 կմ հեռու գտնվող Գազիանթեփ քաղաքում պայթյուն է որոտացել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Պայթյունի հետևանքով կա 30-զոհ, ավելի քան 100 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքեր են ստացել:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել քրդաբնակ քաղաքում՝ հարսանեկան արարողության ժամանակ: Թուրքական իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակում:
Հայտնի է, որ պայթուցիկ սարքը գործի է դրել կին մահապարտը:
Ահաբեկչության իրականցման համար տեղի իշխանությունները մեղադրում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: