211652_close_icon
views-count339670 դիտում article-date 17:30 21-07-2023

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ հարսանեկան արարողության մեկնելիս Nissan Tida-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի - Գետափ ավտոճանապարհին դեպի Գավառ ընթանալիս  Ծովազարդ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և կողաշրջված վիճակում հայտնվել ճամփեզրի փոսում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գավառի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Գավառ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։

Տուժածներին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են պարաններ և հատուկ տեխնիկա, ապա ավտոմեքենայի միջից դուրս են բերել կնոջ դին։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի, դասակի հրամանատար Գրիգոր Ալեքսանյանի գլխավորությամբ։ 

Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Պարգև Կնյազյանն ու կրտսեր պարեկ Տարոն Սահակյան ովքեր սահմանազատել տարածքը որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Ժամանել են նաև Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Ոստիկանության Գավառի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վանիկ Վարդանյանի և Վլադիմիր Լազյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով՝ քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորները կանայք են։ 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածն ու վիրավորները մեկնում էին Գավառ հարսանեկան արարողության մասնակցելու։

Լուսնակարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր