2000 դիտում
09:21 11-05-2017
Իսթեբլիշմենթի մեծամասնությունն ապրում ու աշխատում է «գործ ա, անում ենք» սկզբունքով. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Վերջին օրերին Հայաստանում ու Հայաստանից դուրս շրջանառվում է մեր երկրում Ռուսաստանի ռազմաբազայի ընդլայնման, ընդհուպ՝ նոր ռազմաբազա կառուցելու թեման: Դրա սկզբնաղբյուրը, ըստ էության, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն էր այն մասին, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան կարող է օգտագործվել «Իսլամական պետության» դեմ պայքարի շրջանակում իրականացվելիք գործողություններում:
Այդ հայտարարությունը բավական էր, որպեսզի Հայաստանի իշխանական վերնախավի որոշ ներկայացուցիչներ ու իբրև թե անկախ փորձագետներ հիշեին «Իսլամական պետության» վտանգավորության, Հայաստանի՝ հնարավոր թիրախ լինելու ու այլ նման վտանգների մասին: Պետք է արդարացնել Լավրովի հայտարարությունը, արդարացնում են: Հանձնարարություն է, կատարում են: Չէ՞ որ Հայաստանի իսթեբլիշմենթի ներկայացուցիչների մեծամասնությունն ապրում ու աշխատում է «գործ ա, անում ենք» սկզբունքով:
Այս թեմայի շրջանառությունն, իհարկե, չի նշանակում, թե վաղը կամ մեկ ամիս անց ռուսները սկսելու են նոր ռազմաբազայի հիմնումը: Սակայն այդ թեման շատ վտանգավոր է՝ հանրային գիտակցության վրա ազդելու, հանրությանը ռուսական հերթական ինտերվենցիային նախապատրաստելու տեսանկյունից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2671 դիտում
09:28 22-12-2016
Հայաստանը կառուցում է արտաքին քաղաքականությունը ռուսական շահից ածանցելու անշեղ սկզբունքով. «168 ժամ»
1876 դիտում
10:37 04-03-2021
Փաշինյանն առաջնորդվում է «որը կպավ՝ կպավ» սկզբունքով. «168 ժամ»
1563 դիտում
09:59 27-01-2015
Անում ենք նույն սխալները, որ արել ենք 2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ. Սմբատ Նասիբյան. 168 Ժամ
Այս բաժնից
1222 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»