1596 դիտում
09:59 27-01-2015
Անում ենք նույն սխալները, որ արել ենք 2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ. Սմբատ Նասիբյան. 168 Ժամ
«168 ժամ» թերթը գրում է, որ ԿԲ խորհրդի նախկին անդամ, «Կոնվերս բանկի» հիմնադիրներից Սմբատ Նասիբյանը, խոսելով բանկերի խոշորացման մասին, ասել է, որ այժմ նորից անում ենք այն նույն սխալները, որ արել ենք 2008-2009 թթ. ճգնաժամի ժամանակ: Ըստ նրա արդեն ճգնաժամ կա, և, եթե տնտեսությունը նորից անկում ապրի, բանկերն այդքան ռեսուրս, կուտակած պահուստներ չունեն, որ դիմակայեն դրան:
Ս.Նասիբյանի խոսքով բանկերի խոշորացման նպատակը դա է, որպեսզի վատ ակտիվներ ունեցող բանկերում խնդիրներ չառաջանան: Նա նաև նշել է, որ վախենում է՝ այս ճգնաժամը կարող է շատ ավելի խորը լինել, քան 2009-ի ճգնաժամն էր: Սուբյեկտիվ է, բայց դա իր կարծիքն է: Դրա դեմ չենք էլ պատկերացնում, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել և ինչպես մեղմել իրավիճակը: Վախենում է, որ նույնն ենք կրկնում, ինչ արվել է 2009-ին, բայց մի քիչ ավելի վատ պայմաններով, որովհետև արտաքին ֆինանսավորում չի լինի արդեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3657 դիտում
23:20 03-06-2021
Նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, իսկ այս իշխանության գործած սխալները՝ անդառնալի. Արթուր Վանեցյան
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»