211652_close_icon
views-count5637 դիտում article-date 22:36 10-05-2017

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Մայիսի 10-ին, ժամը 16:47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեռ Կամսարի փողոցի թիվ 30/2 շենքի բակում ավտոմեքենան արգելափակվել է փոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Toyota Camry» մակնիշի 10 MA 100 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: *** Մայիսի 10-ին, ժամը 17:06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կոճոռ թաղամասին հարակից սարի վրա ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հեռուստաաշտարակին հարակից տարածքում արգելափակումից դուրս են բերել Opel Astra G մակնիշի 34 AQ 489 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Մայիսի 10-ին, ժամը 11:05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի լճի մոտակայքում «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Գազ 3110» մակնիշի 13 LL 250 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր