Գյումրու քաղաքապետը դիմել է դատարան և պահանջում է քաղաքացուց բռնագանձել 1.271.150 դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընկել է դատարանի դռները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մայիսի 5-ին ՀՀ Շիրակի մարզկենտրոն Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան և պահանջում է Հրաչ Ստեփանյանից բռնագանձել 1 միլիոն 271 հազար 150 դրամ: Չի բացառվում, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը դիմել է դատարան այն պատճառով, որ Հրաչ Ստեփանյանը չի կարողացել վճարել գույքահարկը:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ քաղաքապետերը դատարանի միջոցով են փորձում քաղաքացիներից հետ ստանալ գումարները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]