Ավետիսյանների իրավահաջորդները մտադիր են պայքարել Պերմյակովին արտահանձնելու որոշման դեմ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում ռուս զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանած Վալերի Պերմյակովի՝ Ռուսաստանում պատիժը կրելու փաստը զայրացրել է Ավետիսյանների իրավահաջորդներին:
Տեղեկություններ կան, որ Ավետիսյանների իրավահաջորդները պատրաստվում են դատական գործընթաց սկսել Պերմյակովի պատիժը Ռուսաստանում կրելու որոշման դեմ:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ իրավական առումով այդ գործընթացի դեմ պայքար սկսել, դատական հայց ներկայացնել հնարավոր չէ, քանի որ մեծ հաշվով ՌԴ-ն է որոշում՝ Պերմյակովին տալ Հայաստանին, թե ոչ: Իսկ իրավական դաշտից դուրս այլ եղանակներով պայքար տանել ևս հնարավոր է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]