7870 դիտում
10:11 08-12-2017
Հայերը գնալով ավելի քիչ են դիմում բժշկի. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը արձանագրել է, որ հայաստանցիները գնալով ավելի քիչ են դիմում բժշկի:
Այս տվյալները արտացոլված են ԱՎԾ-ի՝ օրերս հրապարակած «ՀՀ սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում: Ըստ այդ զեկույցի՝ 2016 թվականին հիվանդների 37.7 տոկոսն է դիմել առողջության առաջնային պահպանման ծառայություններին՝ բժշկական խորհրդատվության կամ բուժման համար: 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 40.5 տոկոս:
Ուշագրավ է, որ այդ ցուցանիշի նվազումը համատարած է: Իրենց առողջությանը ավելի քիչ են հետևում ինչպես քաղաքաբնակները, այնպես էլ գյուղաբնակները: Ըստ զեկույցի, եթե 2015 թվականին վերը նշված ծառայություններին դիմել էր գյուղաբնակ հիվանդների 43.5 տոկոսը, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 42.7 տոկոս: 2016 թվականին քաղաքաբնակների 40.9 տոկոսն է դիմել պոլիկլինիկաներ, իսկ 2015-ին 44.2 տոկոսը: Ցուցանիշի մեծ անկում է ԱՎԾ-ն արձանագրել նաև Երևանում: 2015 թվականին երևանաբնակ հիվանդների 35.1 տոկոսը դիմել է առողջության առաջնային պահպանման ծառայություններին: 2016 թվականին այդ ցուցանիշը կազմել 31.2 տոկոս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3123 դիտում
09:41 10-05-2017
Ավետիսյանների իրավահաջորդները մտադիր են պայքարել Պերմյակովին արտահանձնելու որոշման դեմ. «Ժամանակ»
1816 դիտում
11:17 27-01-2015
Բնակչությունը գնալով քիչ գազ է սպառում. ՉԻ
6454 դիտում
08:36 26-05-2018
Ավելի քան 145 դպրոցներ այս տարի շրջանավարտ չեն ունեցել. «Փաստ»
Այս բաժնից
1852 դիտում
08:46 16-01-2025
Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»
2248 դիտում
11:42 15-01-2025
Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան. Tert.am
2038 դիտում
09:00 14-01-2025
Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»