211652_close_icon
views-count2214 դիտում article-date 09:34 10-05-2017

Հայաստանի մարզերում վարկերի տոկոսներն աստղաբաշխական են. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած մարտ ամ­սվա տեղեկագրի համա­ձայն՝ այս տարվա մարտին ՀՀ առևտրային բանկերի կողմից իրավաբանական անձանց տրամադրված դրամային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 12.6 տոկոս: Դոլարային վարկերի տոկոսադրույքը կազմել է 9.8 տոկոս: Ֆիզիկական անձանց տրամադրված վարկե­րի միջին տոկոսադրույքը համապատասխանաբար 19.2 և 13.1 տոկոս է: Խոսքը միջին տոկոսադրույքների մասին է: Երևանում տոկոսները ցածր են, իսկ մար­զերում ուղղակի աստղաբաշխական են: Իրավաբա­նական և ֆիզիկական անձանց տրամադրված 1-5 տարվա դրամային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 19.2 տոկոս, դոլարայինը 16.8 տոկոս: Թե ինչ բիզնեսով են զբաղվում այսպիսի տոկոսադրույքով վարկեր վերցրած ու դեռ չսնանկացած տնտեսվարողները, երևի ժամանակակից տնտեսագիտու­թյան հետազոտական լրջագույն թեմա է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր