Christian Louboutin-ը կանանց առաջարկել է «մետաղական» դիմահարդարում
Ֆրանսիական Christian Louboutin-ն ներկայացրել է կոսմետիկայի նոր հավաքածու, որն իր մեջ ներառում է շրթներկեր մետաղական էֆեկտով: Այդ մասին գրում է Lenta.ru-ն:
Հավաքածուն շուտով վաճառքի կհանվի ֆիրմային խանութներում: Շրթներկերի գինը կլինի 50-85 դոլար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիական Christian Louboutin ընկերությունը հիմնադրվել է 1992 թվականին: Նրա կոշիկների և աքսեսուարների դիզայում օգտագործվում են Swarovski սթրազներ, ժանյակ և էկզոտիկ կաշի: