211652_close_icon
views-count2608 դիտում article-date 21:19 25-04-2015

Օբաման ազդանշան տվեց, որ հայկական սպանդն իրականում որպես Ցեղասպանություն է դիտարկում՝ առանց այդ բառը կիրառելու. The Christian Science Monitor

The Christian Science Monitor-ը հրապարակել է լրագրող Լինդա Ֆելդմանի հոդվածը, որում հեղինակը վերլուծում է Օբամայի անկարողությունը հայերի զանգվածային սպանությունները «ցեղասպանություն» անվանելու հարցում, սակայն միաժամանակ նշում է, որ որոշ ազդանշանների համաձայն ԱՄՆ նախագահը փաստացի ցեղասպանություն է համարում հայերի կոտորածը: Հոդվածը ներկայացնում ենք ստորև. «2008 թվականին որպես նախագահի թեկնածու, Բարաք Օբաման խոստացել էր, ընտրվելու դեպքում, 1915 թվականին սկսված թուրքերի ձեռքով հայերի զանգվածային սպանություններին անդրադառնալ որպես ցեղասպանության: Սակայն այս 100-րդ տարելիցին նախագահ Օբաման կրկին խոսափել է այդ բառից: Ապրիլի 23-ի երեկոյան իր հայտարարության մեջ նա անդրադարձավ ցեղասպանությանը որպես «20-րդ դարի առաջին զանգվածային ոճրագործություն»: «Սկսած 1915 թվականից՝ Օսմանյան կայսրության հայերին տեղահանում, կոտորում և աքսորում էին: Պատմական հայրենիքում ջնջվել էր նրանց մշակույթն ու ժառանգությունը: Սոսկալի բռնության պայմաններում զոհվել էր 1.5 մլն հայ» ,- ասել է Օբաման: Պրն. Օբամա, որքանո՞վ եք քաջատեղյակ Ամերիկայի 44-րդ նախագահից: Օբամայի զսպվածության պատճառը Թուրքիան է և նրա խաղացած դերը որպես ՆԱՏՕ-ի և Մերձավոր Արևելքի հիմնական դաշնակից: 3 մլն բնակչությամբ կովկասյան երկիր Հայաստանը աշխարհաքաղաքական նշանակալի դեր չի խաղում: Թուրքիան կտրականապես դեպ է այդ սպանություններին «ցեղասպանություն» կոչելուն՝ խոստանալով մշատական դիվանագիտական վնաս բոլոր այն պետություններին, որոնք կվարվեն հակառակ կերպ: Թուրքական կառավարությունն ընդունում է , որ պատերազմի ժամանակ հայեր են մահացել, սակայն հավելում է, որ սպանվել են նաև շատ մահմեդական թուրքեր: Հայերը քրիստոնյա են: Իր հայտարարության մեջ Օբաման, թվում էր, ազդանշան է տալիս, որ հայկական սպանդն իրականում որպես ցեղասպանություն է դիտարկում՝ առանց այդ բառը կիրառելու: «Ես բազմիցս արտահայտել եմ սեփական կարծիքը 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ, և իմ տեսակետը չի փոխվել»,- ասել է նախագահը: Օբաման նաև ողջունել է «Ֆրանցիսկոս Պապի, թուրք և հայ պատմաբանների և բազում այն մարդկանց դիտարկումների արտահայտությունները, որոնք փորձում են լույս սփռել պատմության այս մութ էջերին»: Բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ֆրասիան, Ավստրիան և Ռուսաստանը, այդ ոճրագործությունը «ցեղասպանություն» են անվանում: Ապրիլի 12-ին Ֆրանցիսկոս պապն անդրադարձել էր ցեղասպանությանը Սբ. Պետրոս տաճարում իրադարձությունների 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ամերիկահայ համայնքն արտահայտել էր իր դժգոհությունը նախագահի հայտարարության կապակցությամբ: «Մենք խորապես հիասթափված ենք, որ նախագահ Օբաման որոշել էր դրժել իր խոստումը և առանձնացել էր համաշխարհային հանրությունից Հայոց ցեղասպանության այս 100-րդ տարելիցին ճշմարտության մասին խոսելիս»,- գրել է Ամերիկայի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը համակարգող հանձնախումբը, որը հովանի է ավելի քան 20 ամերիկահայ խմբերի: Հանձնախումբը մեղադրել է նաև նախագահին՝ մեկ անգամ ևս «քաղաքական նպատակահարմարությունը նախընտրելու համար: Օբամայի դիրքորոշումը ավելի քան նշանակալի է՝ հաշվի առնելով, որ ՄԱԿ-ում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Սամանթա Փաուերը հեղինակ է Ցեղասպանության մասին աշխատության: 2003-ին նա արժանացել է Պուլիցտերյան մրցանակի իր «Խնդիրը՝ դժոխքից. Ամերիկան և ցեղասպանության դարը» գրքի համար»:

Նմանատիպ նյութեր