211652_close_icon
views-count11174 դիտում article-date 22:48 08-05-2017

Մայիսի 8-ը Երկրապահի օրն է. Երկրապահ կամավորականների միությունում միջոցառումները մեկնարկեցին վաղ առավոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 8-ին, Երկրապահի օրվա միջոցառումները Երկրապահ կամավորականների միությունում մեկնարկեցին վաղ առավոտյան՝ ծաղկադրումով ԵԿՄ վարչության շենքում Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրիին եւ ի փառս Երկրապահի խաչքարին: Այնուհետեւ եռասերունդ երկրապահական ընտանիքն այցելեց Եռաբլուր՝ խոնարհվելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: Արդեն երրորդ տարին է, որ ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ պատարագ է մատուցվում Մայր տաճարում: Փաստորեն, Երկրապահի օրը ոչ միայն ազգային, պետական տոն է, այլեւ ունի մայր եկեղեցու օրհնությունը: Զուգահեռաբար միջոցառումներ են անցկացվելու ԵԿՄ բոլոր տարածքային բաժանմունքներում, բոլոր մարզային խորհուրդներում: ԵԿՄ 200 հոգանոց պատվիրակությունը Շուշիում եւս կմասնակցի պետական միջոցառումներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր