slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Բլոգեր Լապշինի իրավունքների խախտման վերաբերյալ ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի առաջարկած բանաձևը EDS-ի կողմից ընդունվել է միաձայն
211652_close_icon

Բլոգեր Լապշինի իրավունքների խախտման վերաբերյալ ՀՀԿ ԵԿ ներկայացուցչի առաջարկած բանաձևը EDS-ի կողմից ընդունվել է միաձայն

views-count4071 դիտում article-date 12:13 08-05-2017
Մայիսի 3-7-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կայացել է Եվրոպայի ժողովրդավար ուսանողների (EDS) խորհրդի հանդիպումը` «Արկտիկան և Եվրամիությունը» խորագրով: Հանդիպմանը Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Աննա Օհանյանը և Վարդուհի Սարգսյանը: Ծրագրի շրջանակներում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի և արցախյան հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացրած Եվրախորհրդարանի 3 պատգամավորների իրավունքների խախտման վերաբերյալ ՀՀԿ ԵԿ անդամ և EDS համանախագահ Աննա Օհանյանի կողմից բանաձև է առաջարկվել, որը EDS կողմից ընդունվել է միաձայն: Բանաձևով կոչ է արվում դատապարտել մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումները, ապահովել ԵՄ պաշտոնատար անձանց անվտանգությունը, հորդորել Ադրբեջանի ղեկավարությանը ձեռնպահ մնալ Ալեքսանդր Լապշինին խոշտանգումների ենթարկելուց և բարելավել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը: Հանդիպման ընթացքում քննարկումներ են եղել նաև բարձրագույն կրթության հիմնախնդիրների, մտավոր առողջության բարելավման, ստարտափերի ինստիտուտի զարգացման, կրթության և հետազոտությունների թվայնացման, Եվրոպայում երեխաների իրավունքների պաշտպանության, եվրոպական քաղաքականությունների մշակման և իրականացման գործընթացում երիտասարդ ընտրազանգվածի ներգրավվածության բարձրացման, պոպուլիզմի դեմ պայքարի և Թուրքիայի ավտոկրատ համակարգի բացասական հետևանքների հաղթահարման վերաբերյալ: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր