ԱՄՆ-ի իշխանությունները չեն կարողանում պարզել, թե որտեղ են գտնվում հայտնի նարկոբարոն «Գաճաճի»՝ 1 միլիարդից ավելի դոլարները
Մեքսիկայի գլխավոր դատախազ Ռաուլ Սերվանտես Անդրադեն հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանություններին դեռևս չի հաջողվում պարզել, թե որտեղ են գտնվում հայտնի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերին՝ «Գաճաճին» պատկանող փողերը, ում արտահանձնել են ԱՄՆ-ին, հաղորդում է Ria Novosti-ն։
Ամենահամեստ հաշվարկներով՝ նա ունի առնվազն 1 մլրդ դոլար, սակայն ոչ մի ակտիվի հետքը չեն կարողանում գտնել։
Հիշեցնենք, որ «Գաճաճը» ձերբակալվել էր Մեքսիկայում բանտից 2 անգամ փախուստի դիմելուց հետո, իսկ այս տարվա սկզբին նրան արտահանձնեցին ԱՄՆ-ին։
Նրա դեմ մեղադրանքներ են ներկայացրել ԱՄՆ-ի մի քանի նահանգային իշխանություններ՝ Կալիֆորնիայի, Նյու Մեխիկոյի, Տեխասի, Իլլինոյսի, Նյու Յորքի։ Բոլոր մեղադրանքները կապված են կոկաինի մատակարարման, զենքի անօրինական ձեռքբերման ու սպանությունների կազմակերպման հետ։
Նա հանդիսանում էր հայտնի նարկոկորտելի՝ «Սինալի» ղեկավարը։