Ամերիկյան Sony Pictures-ը մտադիր է ֆիլմ նկարահանել հայտնի նարկոբարոն Գաճաճի մասին
Ամերիկյան Sony Pictures կինոստուդիան մտադրություն ունի հայտնի նարկոբարոն Գաճաճի՝ Խոակին Գուսման Լոերեի մասին ֆիլմ նկարահանել, հայտնում է ComingSoon պորտալը։
Ֆիլմը կէկրանավորվի Քոուլ Մերելլի ու Դուգլաս Սենչերիի «Որս՝ Էլ Չապոյի վրա» գրքի հիման վրա։
Պորտալը նշում է, որ ամենայն հավանականությամբ ֆիլմի ռեժիսորը կլինի Մայքլ Բեյը, ով նկարահանել է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Վատ տղաներ»-ը, «Ժայռ»-ը, «Արմագեդդոն»-ը, «Փերլ Հարբոր»-ը և «Կղզիներ»-ը։