1833 դիտում
09:41 04-05-2017
Տնտեսական ակտիվությունը 6.6 տոկոս է, բայց այդ աճը կզգան միայն մի խումբ մարդիկ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի զրուցակիցն է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
[b]- Պարոն Ասատրյան, այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է 6.6 տոկոս տնտեսական ակտիվություն: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, երբ վերջին տարիներին նման բարձր ցուցանիշ չէր գրանցվել: Եվ արդյո՞ք այդ աճն այս կառավարության գործունեության արդյունքում եղավ:[/b]
- Կան որոշակի սպասումներ, հատկապես, 2016թ. բավականին անհաջող տարուց հետո: Տնտեսական ակտիվությունը 6.6 տոկոս, արդյունաբերության աճը՝ 16 տոկոս, առևտուրը՝ 11.3 և ծառայությունների ծավալը՝ 10 տոկոս աճ: Բայց այդ աճը տնտեսության մեջ որևէ դրական էֆեկտ չի ունենում: Հնարավոր է՝ մի խումբ մարդիկ դա զգան, բայց բացասական երևույթները կան՝ աղքատությունը խորանում է: Այս վիճակը տեսնում է նաև կառավարությունը, որը նման դեպքերում ամենաուշ արձագանքողն է եղել և բացասական գնահատական է տվել, որ վիճակն անմխիթար է: Հիմա ինչ է արվել այդ վիճակը շտկելու համար, և արդյոք այս աճը պայմանավորված է կառավարության ծրագրով, բայց արդյոք իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է:
Չեմ ուզում գնահատական տալ, կառավարության գործունեության մասին տարեվերջին կխոսենք, բայց այս աճի հիմքում ընկած է երկու տեսանելի գործոն. մեկը հանքահումքային ռեսուրսների՝ պղնձի միջազգային գների աճն է, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 15 տոկոսով: Իսկ դա նշանակալից թիվ է: Եվ երկրորդը՝ մոտ 14.5 տոկոսով աճել են մասնավոր տրանսֆերտները, որը կարող էր պայմանավորել առևտրի և ապրանքաշրջանառության, ծառայության աճը: Բայց այնպես չէ, որ տրանսֆերտների աճը կայուն միտում ունի»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2919 դիտում
11:10 09-03-2017
2016-ին ՀՆԱ աճը՝ տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս. «Հայկական ժամանակ»
780 դիտում
14:46 08-06-2022
Հայաստանում տնտեսական աճը 2022-ին կլինի 3,5 տոկոս, իսկ 2023-ին` 4,6 տոկոս. Համաշխարհային բանկի զեկույցը
Այս բաժնից
1219 դիտում
08:51 20-11-2024
Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»