211652_close_icon
views-count6093 դիտում article-date 16:34 03-05-2017

«Ծառուկյան» դաշինքի 11 թեկնածու հրաժարվել է ինքնաբացարկի դիմումներից. ԿԸՀ նախագահը նշեց նրանց անունները

«Ծառուկյան» դաշինքի կողմից պատգամավորի մանդատից հրաժարվելու վերաբերյալ 23 ինքնաբացարկ հայտնած պատգամավորներից 11-ը հրաժարվում են իրենց ինքնաբացարկի դիմումներից: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, Կենտրոնական ընտրական նիստում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Նա նշեց 11 պատգամավորների անունները՝ Վահան Կարապետյան, Նապոլեոն Ազիզյան, Խաչիկ Մանուկյան, Ալիկ Եղիկյան, Սերգեյ Բագրատյան, Արարատ Զուրաբյան, Մուշեղ Սաղաթելյան, Մանուկ Սուքիասյան, Հրանտ Դավթյան, Արթուր Մանուկյան, Արտյոմ Ծառուկյան: ԿԸՀ նախագահի խոսքվ՝ ինքնաբացարկի դիմումներից հրաժարվելու վերաբերյալ դիմումներից միայն մեկն է եղել նոտարական վավերացման՝ Նապոլեոն Ազիզյանի դիմումը: Մյուսները ցանկություն են հայտնել ներկա լինել ԿԸՀ նիստին: Նա նաև ընթերցեց բոլոր դիմումները: Իսկ Խաչիկ Մանուկյանը խնդրեց իրեն ցույց տալ ինքնաբացարկի դիմումը, քանի որ մինչ այն նա հայտարարել էր, որ ինքը ինքնաբացարկի դիմում չի գրել:

Նմանատիպ նյութեր