16804 դիտում
13:18 02-05-2017
ՌԴ-ում Էկվադորի դեսպանն այցելել է Հայաստանում էկվադորական բանան ներմուծող ԱրմԷկ Թրեյդինգ ընկերություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Ապրիլի 28-ին ԱրմԷկ Թրեդինգ ՍՊԸ-ն իր գրասենյակում հյուրընկալեց ապրիլի 26-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանում Էկվադորի դեսպանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին դեսպան Խուլիո Պրադո Էսպինոսան, Վալերիա Կալդերոնը՝ Պրոէկվադոր առևտրային կազմակերպության ներկայացուցիչը, և Մարտա դե Մայո Լոպեսը՝ դեսպանի կինը: Այս մասին տեղեկանում ենք «Հայ-էկվդորական բարեկամություն» կազմակերպության [url=http://newsecuador.ec/one_news.php?id=6592]կայքից[/url]։
Ընկերության հիմնադիր տնօրեն Վարդան Հարությունյանը ողջունել է հարգարժան հյուրերին և շնորհավորել դեսպան Պրադոյին՝ Հայաստանում նույնպես հավատարմագրվելու, ինչպես նաև երկու երկրների միջև հիմք դրված հարաբերությունների կապակցությամբ:
Դեսպանն էլ, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ հարաբերությունների պաշտոնականացումն ու ԱրմԷկ Թրեդինգ ընկերությունը, որը հենց խորհրդանշում է Հայաստանն ու Էկվադորը (Armenia- Ecuador), իրենց ուրույն դերը կունենան առևտրատնտեսական կապերն էլ ավելի զարգացնելու գործում կարևորելով Արմէկի գործունեությունը և երկու երկրները խորհրդանշող բրենդի ստեղծումը:
Հանդիպման ընթացքում Վարդան Հարությունյանը հյուրերին ներկայացրել է արդեն իսկ շուկայում հայտնված բանանը, որը ներկրվում է անմիջապես Էկվադորից հայերեն պիտակավորմամբ, ArmEc լոգոտիպով, որն արդեն ներկրվում է Ղազախստան և հետագայում ներկրվելու է դեպի ԵԱՏՄ այլ երկրներ:
Հանդիպման վերջում ընկերության հիմնադիր տնօրենը ներկայացրել է էկվադորական այլ ապրանքների՝ պալմայի յուղի, կակաոյի, ծովախեցգետնի, ինչպես նաև ծաղկի պահանջարկը Հայաստանում և ԵԱՏՄ-ում և դրա շուրջ ԱրմԷկ Թրեդինգ ՍՊԸ-ի տարած աշխատանքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
24777 դիտում
12:40 05-07-2016
Նոր հեռանկարներ՝ հայ-էկվադորական հարաբերություններում. Հայաստան է ժամանել էկվադորական ընկերության ներկայացուցիչը
Այս բաժնից
778 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch
658 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է