24768 դիտում
12:40 05-07-2016
Նոր հեռանկարներ՝ հայ-էկվադորական հարաբերություններում. Հայաստան է ժամանել էկվադորական ընկերության ներկայացուցիչը
Օրերս «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ-ի հրավերով Երևան էր ժամանել էկվադորական «DEPCONSA S.A.» բեռնափոխադրող-լոգիստական կազմակերպության ներկայացուցիչ Մարիո Սանչեսը: «DEPCONSA S.A.»-ն իր ոլորտում Լատինական Ամերիկայի ամենամեծ կազմակերպություններից մեկն է: Հայաստան այցելելու նպատակը հայ-էկվադորական առևտրային հարաբերությունների զարգացումն էր: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն իր ընթերցողին է ներկայացնում «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի և «DEPCONSA S.A.»-ի ներկայացուցիչ Մարիո Սանչեսի հանդիպումը.
[b]ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ[/b] - Ցանկանում են շնորհակալություն հայտնել Ձեզ այցի, մեր կազմակերպության հանդեպ ցուցաբերած վստահության ու արձագանքի համար։
Նախ ուզում եմ անդրադառնալ օրեր առաջ պետական այցով Հայաստան ժամանած Էկվադորի Ազգային ժողովի պատվիրակության այցին։ Մեր կազմակերպությունը դիմավորեց նրանց օդանավակայանում, ուղեկցեց բոլոր պետական հանդիպումների ժամանակ, որի արդյունքում էլ որոշվեց ստեղծել երկու երկրների միջև բարեկամական խումբ և նպաստել Էկվադորի և Հայաստանի միջև բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը։ Պատվիրակությանը ներկայացրինք մեր կազմակերպության կողմից Հայաստանում իրականացված աշխատանքները, ինչպես նաև քննարկեցինք բազմաթիվ հարցեր, որոնք հիմք կհանդիսանան երկու երկրների միջև բարեկամական կապերի ստեղծման ու զարգացման համար, ինչն էլ մեր կազմակերպության հիմնական նպատակն է։ Մասնավորապես զրուցեցինք Էկվադորի համար շատ կարևոր հարցի՝ արտահանման մասին, իսկ այս պարագայում Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամ պետություն, կարող է կամուրջ դառնալ ԵՏՄ-ի և Էկվադորի միջև։
Հարգելի՛ Մարիո, կցանկանայի մի քանի բառով ներկայացնել Ձեզ մեր կազմակերպությունն ու մեր կողմից տարված աշխատանքը։ Արդեն երեք տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունում գործում է մեր Կազմակերպությունը, որը գրանցված է նաև Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության կողմից։ Կազմակերպությունն առաջինն է, որ ներկայացրել է Էկվադորի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանը՝ Էկվադորում։ Մեր գերնպատակն է աջակցել Հայաստան այցելող բոլոր էկվադորցիներին, ինչի համար էլ Կազմակերպությունը չի խնայում ոչ մի ջանք ու սեփական միջոց։ Մենք իրականացնում ենք միջոցառումներ, որտեղ ներկայացվում են էկվադորական մշակույթն ու էկվադորական ապրանքատեսակները։ Կազմակերպությունն առաջնորդվում է մի կարգախոսով՝ ոչ մի էկվադորցի Հայաստանի Հանրապետությունում չպետք է իրեն օտար զգա։
Մեր այսօրվա հանդիպումը կարևոր է այնքանով, որ կարող է երկու պետությունների տնտեսությունների զարգացման համար առանցքային դեր ունենալ, քանի որ ինչպես գիտենք, տնտեսական զարգացումը, ինչպես նաև առևտրային կապերի հաստատումն անհնար է պատկերացնել առանց բեռնափոխադրման։ Հայաստանի և Էկվադորի առևտրային հարաբերություններում նախ պետք է առաջնային քննարկվի բեռնափոխադրման հարցը։ Մեր կազմակերպությունների միջև ձեռք բերած պայմանավորվածությունը կարող է ոչ միայն երկու պետությունների տնտեսական, այլև Էկվադորի և ԵՏՄ-ի միջև ապրանքաշրջանառության զարգացման համար հիմք հանդիսանալ: Այդ իսկ պատճառով շնորհակալություն եմ հայտնում Ձեր կազմակերպությանն ու Ձեզ, Մարիո Սանչես, քանի որ առաջինը Դուք արձագանքեցիք մեր առաջարկին և եկաք Հայաստան:
[b]ՄԱՐԻՈ ՍԱՆՉԵՍ[/b] - Նախ ցանկանում եմ իմ և մեր ընկերության անունից խորին շնորհակալություն հայտնել Ձեզ։ Աշխատանքը, որը կատարում է Ձեր կազմակերպությունը, չափազանց կարևոր է և տեսանելի, ինչի համար կրկին հայտնում եմ շնորհակալություն իմ, ինչպես նաև Էկվադորի ժողովրդի անունից։ Ես բարձր ենք գնահատում այն ամենը, ինչ կատարվել և դեռ շարունակվում է արվել իմ ժողովրդի համար: Ձեր շնորհիվ ես, ինչպես նաև Հայաստան այցելած յուրաքանչյուր էկվադրցի իրեն զգում է ինչպես իր սեփական երկրում, ինչպես իր սեփական տանը:
Ինչ վերաբերում է երկու երկրների միջև բարեկամական, առևտրատնտեսական, մշակութային կապերի հաստատմանը՝ նախ կարծում եմ, որ բարեկամական կապն արդեն կարելի է համարել հաստատված, քանի որ այժմ մեր երկու երկրներն արդեն իսկ իրար մասին տեղեկացված են, աճել է այցերի քանակը, ինչպես նաև պետական այցը, որի ժամանակ, ինչպես Դուք նշեցիք, որոշվել է երկու երկրներում էլ ստեղծել բարեկամական խումբ: Անցնելով առևտրային թեմային՝ հարկ է նշել, որ Հայաստանը շատ բան ունի առաջարկելու Էկվադորին, ինչպես նաև հակառակը։
Կազմակերպությունը, որը Դուք ղեկավարում եք, շատ կարևոր դեր է խաղում այդ հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև այն միակն է իմ ճանաչած կազմակերպություններից, որն այքան բան է անում իմ ժողովրդի համար։
[b]ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ[/b]- Շնորհակալություն Ձեզ, շնորհակալություն մեր Կազմակերպության կատարած աշխատանքի վերաբերյալ Ձեր գնահատականի համար: Որպես եզրափակում՝ նշեմ, որ հուլիսի 15-ին ես այցելելու եմ Էկվադոր, և հուսամ՝ պլանավորած հանդիպումներից հետո մենք հնարավորություն կունենանք կյանքի կոչել մեր երկուսի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
22877 դիտում
12:23 19-08-2015
Նոր փուլ՝ հայ-էկվադորական հարաբերություններում. Վարդան Հարությունյան. լուսանկարներ
Այս բաժնից
952 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան