Պոլիկլինիկայի տնօրենը ստիպել է աշխատողներին մասնակցել Տարոն Մարգարյանի քարոզարշավին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կենտրոնի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանը առանձնակի ջանասիրությամբ է լծվել Տարոն Մարգարյանի վերընտրության գործին: Ուրբաթ օրը՝ Կենտրոնում Տարոն Մարգարյանի հանդիպման ժամանակ տնօրենը ստիպել է բոլոր աշխատակիցներին պարտադիր մասնակցել ժամը 18-ին՝ Տարոն Մարգարյանի հետ հանդիպմանը։ Հանդիպումից փախչող աշխատակիցներին սպառնացել է հեռացնել աշխատանքից:
Բացի այդ՝ մեր աղբյուրները պնդում են, որ տնօրենը հրահանգել է բժիշկներին ստորագրել, որ ընտրելու են Տարոն Մարգարյանին․ նման ցուցակ պտտվում է պոլիկլինիկայում դեռ միայն բժիշկների շրջանում:
Ուշագրավ է, որ նույն պոլիկլինիկայում, որը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո, խորհրդարանի ընտրությունների ժամանակ ուղղորդումներ չեն եղել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]