211652_close_icon

Երևանն ու հարակից բնակավայրերը կարող են հայտնվել ջրազրկման վտանգի առաջ. «Ժողովուրդ»

views-count1696 դիտում article-date 09:59 02-05-2017
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արմավիրի, Էջմիածնի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վեդու շրջանների համայնքները ու նաև Երևանը տարիներ հետո կարող են հայտնվել ջրազրկման վտանգի առջև, պատճառը անխնա ջրօգտագործումն է: Փաստացի օգտագործվում է ավելի շատ քանակության ջուր, քան Արարատյան դաշտավայրի վերականգնվող ստորերկրյան ջրային ռեսուրսներն են: Ինչպես գրում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ այդ պատճառով ՀՀ բնապահպանության նախարարությունը առաջիկայում տեսչական ստուգումներ է իրականացնելու Արարատյան դաշտավայրում գտնվող բոլոր ձկնաբուծական տնտեսություններում: Հնարավոր է՝ ջրօգտագործման թույլտվության պայմանները խախտելու դեպքում ձկնային տնտեսությունների նկատմամբ վարչական պատասխանատվություն իրականացվի: Իսկ թե ինչ կփոխի դա գյուղացիների կյանքում, ժամանակը ցույց կտա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր