Հայաստանում օլիգարխները հայտնվել են վերացման վտանգի առաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում օլիգարխները հայտնվել են վերացման վտանգի առաջ: Սա այն բանից հետո, երբ նախօրեի հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ին ու Ոստիկանությանը հանձնարարել էր «ռեյդեր իրականացնել, օլիգարխների, բարձրաստիճան պաշտոնյաների, այսպես կոչված, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել բոլորին»:
Վարչապետի հանձնարարականն ի կատար էր ածվել ոչ միայն նախօրեի երեկոյան, այլև նման միջոցառումներ իրավապահները շարունակել էին երեկ:
Արդյունքների մասին առայժմ և՛ ԱԱԾ-ն, և՛ ոստիկանությունը, և՛ կառավարությունը մանրամասներ չեն հրապարակել:
Փոխարենը համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես են բերման ենթարկվում օլիգարխներին ուղեկցող թիկնապահների «գումարտակները»: Բայց ամենաուշագրավը Փաշինյանի հանձնարարականից հետո օլիգարխ համարվող ներկա ու նախկին պատգամավորների պահվածքն էր:
Նրանք՝ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Առաքել Մովսիսյանը և այլք, հերթով հարցազրույցներ էին տալիս` հայտարարելով, որ ո՛չ օլիգարխ են, ո՛չ զենք ունեն, ո՛չ էլ անգամ թիկնազոր:
Եվ վերջապես, երեկ այս ամենը մեկնաբանել է Գալուստ Սահակյանը, բնականաբար, իրեն հատուկ ոճով: Գրիգորիչը նախ խնդրել է ներկայացնել օլիգարխ բառի ստուգաբանությունը, այնուհետև ասել.
«Երբ ասում է, որ օլիգարխ կա, թող բառացի հայտարարի՝ օլիգարխներն էս մարդիկ են, որովհետև երբեմն երբ ասում են օլիգարխ, ուրեմն հանրապետակա՞ն է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]