Բաքուն հայտնվել է սողանքային լուրջ վտանգի առաջ
Ադրբեջանի տարածքում եղանակային անոմալիայի հետևանքով Բաքվում ակտիվացել են սողանքային գոտիները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը:
Փորձագետ Սադիղ Ամիրասլանովի խոսքով՝ ամենամեծ սողանքային գոտին ներկա պահին Բաքվի Զիհայի շրջանում է:
Միայն 1 օրվա ընթացքում զգալիորեն լայնացել են այդ շրջանի բնակելի տների մոտ առաջացած սողանքները:
Փորձագետը զգուշացրել է, որ սողանքները շարունակվելու են ընդլայնվել: