211652_close_icon
views-count2833 դիտում article-date 09:29 02-05-2017

Արցախում համոզված են, որ չի կարելի վստահել Ռուսաստանին. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Ապրիլը դարձել է ջրբաժան Արցախի ռուսամետ տրամադրությունների և այդ վերաբերմունքի վերագնահատման արանքում: Եթե մինչև 2016 թ. ապրիլ գրեթե ողջ բնակչությունը համոզված էր, որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է և թույլ չի տա, որ մեզ վիրավորեն, ապա այսօր գրեթե բոլորը համոզված են մի բանում՝ չի կարելի վստահել Ռուսաստանին. ՌԴ-ն հակամարտությունում իր շահերն է հետապնդում: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ մենք արդեն չենք էլ զարմանում, որ երբեմնի մեր ժողովրդի բարեկամ քաղաքական-հասարակական գործիչները, լրագրողները փոխում են իրենց վերաբերմունքը՝ ելնելով իրենց կամ իրենց երկրի շահերից: Այդ իսկ պատճառով ինձ և շատ ուրիշների համար Սոլովյովի հիմնավորումները անակնկալ չէին: Ինձ և իմ ժողովրդին չի հետաքրքրում՝ կդավաճանի՞ Պուտինն Ալիևին, թե՞ ոչ, ինձ հուզում է միայն մի բան՝ ինչպես ամրապնդել մեր ժողովրդի ոգին և ուժը, որպեսզի նրանք հեգնանքով արհամարհեն քաղաքական գործիչների նման տատանումները»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց ղարաբաղցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր