Ամերիկացիներին չի կարելի վստահել. Ալի Խամենեի
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ այնքան էլ չի հավատում իրանական միջուկային խնդրի կարգավորման հարցում ԱՄՆ-ի ծրագրերին, հաղորդում է BBC գործակալությունը:
Նա մեղադրել է Միացյալ Նահանգներին մեծամտության մեջ՝ ասելով, որ ամերիկյան իշխանություններին պետք չէ հավատալ:
«Մենք դեմ չենք բանակցություններին: Թույլ տվեք ամերիկացիներին ասել այն, ինչ ուզում են ասել, սակայն նրանք պետք է հիմնվեն իրականության, այլ ոչ հորինվածքների վրա»,-ասել է Իրանի հոգևոր առաջնորդը: