211652_close_icon
views-count26172 դիտում article-date 13:46 15-08-2015

Երևանի «գաի պլաշչադկան» ամեն օր լցվում է խմած վարորդների մեքենաներով. ե՞րբ են որոշ վարորդներ հասկանալու, որ խմած վիճակում չի կարելի կյանքը վստահել «երկաթյա նժույգին». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 14-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 45 տրանսպորտային միջոց, որոնց վարորդները չարամտորեն խախտել են երթևեկության կանոնները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է նաև, որ 41 վարորդ իրենց տրանսպորտային միջոցները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում: ՃՈ ղեկավար կազմը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն երթևեկության կանոնները և, որ ամենակարևորն է, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցները չվարեն, սակայն կարծես թե անօգուտ է՝ որոշ վարորդներ, միևնույն է, չեն մտածում իրենց անվտանգության մասին ու «կոկոնները տաքացրած չափչփում» են փողոցներում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր և նրանք իրենց դրամապանակից պետբյուջե են մուծել 100-200 հազար դրամ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր