2524 դիտում
09:39 30-06-2016
Հայ պատգամավորները Կրեմլին ծանր կացության մեջ են դնում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հետաքրքիր է՝ Ռուաստանի ո՞ր գերատեսչությունում են անցկացնում Հայաստանի խորհրդարանի անդամների ընտրության մրցույթը: Երևի՝ Կրեմլի վարչություններից որևէ մեկում, գուցե ԱԳՆ-ում, հնարավոր է՝ Գյուղատնտեսության նախարարությունում՝ հաշվի առնելով այն վարունգ-պոմիդորային կարգավիճակը, որին վերջերս Վլադիմիր Պուտինը հավասարեցրեց հայ-ռուսական հարաբերությունները: Թե կոնկրետ որտե՞ղ են անցկացվում այդ մրցույթները, դժվար է ասել:
Բայց որ անցկացվում են՝ հաստատ: Իսկ եթե անգամ չեն անցկացվում, ապա ռուսական համապատասխան կառույցները Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչներին ներշնչել են, որ անցկացվում են: Ու հայ քաղաքական մտքի տիտանները, իրականում՝ անմտության «պրովոլկաները», ջանք, եռանդ, քծնանք, արժանապատվություն ու մնացյալը չեն խնայում՝ ժյուրիի իրական կամ ենթադրյալ ռուս անդամներին ցույց տալու, որ հատկապես իրենք, մասնավորապես իրենք, հաստատապես իրենք ու անձնապես իրենք են այն միակը, որ անվերապահորեն առաջ կտանեն Ռուսաստանի շահը, ցանկացած շահը՝ հայոց խորհրդարանում և ցանկացած այլ վայրում:
Հիմա դա նրանք անում են Ռուսաստանի հետ Հակաօդային միասնական պաշտպանական (ՀՕՊ) համակարգի քննարկումների ժամանակ, երեկ արել են Հայաստանը ԵՏՄ խցկելու ակտի առթիվ, վաղն անելու են Հայաստանից մնացած որևէ բան կամ ընդհանրապես Հայաստանը Ռուսաստանին հանձնելու կապակցությամբ: Անելու են՝ ռուսական գուբերնիական կլուբի վերածված Հայաստանի խորհրդարանում Ռուսաստանին քծնելու իրավունքից չզրկվելու համար… Հայաստանում քաղաքականությունը հավասարվել է Ռուսաստանին ստորաքարշության շնորհանդեսի, Հայաստանում քաղաքական գործիչները մրցակցում են ոչ թե՝ ընտրողների ձայներին արժանանալու, հասարակության վստահությունը ստանալու, այլ՝ որևէ ռուս կուրատորի աչքից չվրիպելու համար՝ իրենց պայքարի անմնացորդությամբ դժվարին կացության մեջ դնելով այդ կուրատորին:
Պատկերացնել կարելի է միայն՝ ինչպե՞ս է նա տարբերելու՝ ո՞ւմ ձայնի տոնայնությունն էր ավելի հուզիչ ու հոգեթով՝ Ռուսաստանի անփոխարինելիության մասին ներբողների ժամանակ՝ Էդուարդ Շարմազանովի՞, թե՞ Վահրամ Բաղդասարյանի, իսկ գուցե Խոսրով Հարությունյանի՞… Բայց ռուս կուրատորի գործն անպատկերացնելի դժվար է, որովհետև բացի հանրապետական բացահայտ քծնողներից, կան նաև ոչ իշխանական ռուսահաճներ, որոնք տրվում են շատ ավելի ինքնամոռաց ու, կարևորը՝ անշրջելի: Իսկ եթե հաշվի առնենք, որ բոլորից առաջ ու բոլորից ավելի կա նաև Արտաշես Մամիկոնովիչ Գեղամյանի անմար կերպարը, ապա հասկանալի կդառնա, թե որքան ծանր կացության մեջ են դնում հայ պատգամավորներն իրենց ռուս վերադասներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
10639 դիտում
20:51 30-04-2017
Նավալնին իր դեմ կազմակերպված հարձակման մեջ մեղադրում է Կրեմլին
1443 դիտում
09:20 11-11-2014
«Գազպրոմ-Արմենիան» ջերմատնային տնտեսություններին ծանր կացության մեջ է գցել. Ժողովուրդ
2950 դիտում
18:34 05-02-2015
Անվանի երգահան Գուսան Հայկազունը ծանր կացության մեջ է. նա հիվանդ է եւ չունի բուժվելու հնարավորություն. տեսանյութ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան