7297 դիտում
20:11 29-04-2017
Չինաստանն արտաքսել է լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացի Սենդի Ֆան-Ջելիսին
Չինաստանի իշխանություններն արտաքսել են լրտեսության մեջ մեղադրվող Միացյալ Նահանգների քաղաքացուն, ում երկու տարի պահել են կալանքի տակ: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/world/20170429/1493372486.html]ria.ru[/url]-ն:
Ամերիկուհի Սենդի Ֆան-Ջիլիսը ձերբակալվել է 2015 թվականի մարտին, երբ փորձում էր Չինաստանից մեկնել Մակաո: Նրան լրտեսության մեղադրանքով դատապարտել էին 3,5 տարվա ազատազրկման:
Ֆան-Ջիլիսի ամուսինը հայտնել է, որ կինը Լոս Անջելես է ժամանել ապրիլի 28-ին: Նա տեղեկացրել է, որ Չինաստանի իշխանությունները մեղադրում են իր կնոջը՝ 1996 թվականին երկու անգամ այդ երկիր այցելելու և լրտեսական առաքելություն իրականացնելու մեջ:
Սենդի ՖանՋիլիսի փաստաբանը հրաժարվել է պաշտպանյալի գործով մանրամասներ տրամադրել դրանում առկա «պետական գաղտնիքների» առկայության պատճառով:
Նմանատիպ նյութեր
1185 դիտում
10:01 13-10-2014
Թուրքիայում լրտեսության մեջ մեղադրվող գերմանացի լրագրողներ են ձերբակալվել
Այս բաժնից
886 դիտում
19:29 09-01-2025
Բայդենը մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ
856 դիտում
18:45 09-01-2025
Թուրքիան և Բանգլադեշը խորացնում են տնտեսական համագործակցությունը
796 դիտում
18:09 09-01-2025
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել