Թուրքիայում լրտեսության մեջ մեղադրվող գերմանացի լրագրողներ են ձերբակալվել
Թուրքիայի իրավապահները Դիարբեքիրում ձերբակալել են գերմանացի 3 ֆոտոլրագրողների, տեղեկացնում է Spiegel պարբերականը: Բիերն Կիցմանը, Կրիս Գրոդոցկին և Ռուբեն Նոյգեբաուերն ազատ լրագրողներն են և լուսաբանում էին քրդերի բողոքի ցույցերը, որոնք ուղղված են թուրքական կառավարության դեմ՝ կապված Սիրիայի Քոբանի քաղաքի արյունալի իրադարձությունների հետ:
Գերմանացի լրագրողների հետ ձերբակալվել են նաև նրանց 2 գործընկերները, ովքեր այլ երկրի քաղաքացիներ են: Բոլոր ֆոտոլրագրողները մեղադրվում են այլ պետության օգտին լրտեսելու մեջ:
Նրանց ձերբակալման մասին իրազեկվել են Գերմանիայի ԱԳՆ-ն և Թուրքիայում Գերմանիայի դեսպանատունը: