Քաղաքում կանաչ տանիքներն ավելացնելու խնդիր կա. Նիկոլ Փաշինյան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 29-ին, «ԵԼՔ» դաշինքը նախընտրական քարոզարշավ անցկացրեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ավագանու անդամների հետ շրջեց բակերով։ Վերջինս նկատեց, որ դրանցից շատերն անբարեկարգ վիճակում են գտնվում։ Նկատեց նաև, որ ավտոտնակները չափազանց շատ են, և երեխաների համար չկան խաղահրապարակներ:
Ն. Փաշինյանը նշեց, որ քաղաքում կանաչ տանիքներն ավելացնելու խնդիր կա. «Այսօր Երևանի կանաչ տարածքները միջազգային ստանդարտից 2 անգամ ավելի քիչ են: Այդ պատճառով էլ Երևանում ամեն տարի տապն ավելի անտանելի է դառնում, այսօր քաղաքում կանաչ տանիքներն ավելացնելու խնդիր կա»։
Հավելեց, որ այն մարդիկ, ովքեր հուսահատության գաղափարախոսության կրող են, ցանկացած դրական բան անիրատեսական են համարում:
Լուսանկարները՝ Ամիգո Ղուկասյանի և Կարպիս Կետիկյանի