«Մեր պրոֆեիսոնալ բանակի զինծառայողը պիտի չունենա հացի խնդիր, բնակարանի խնդիր. Նիկոլ Փաշինյան
Մենք պետք է ունենանք պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, մեր պրոֆեսիոնալ բանակի զինծառայողը պիտի չունենա բնակարանի խնդիր, սպայական կազմը, որը կավարտի ռազմաուսումնական համալսարանը, անմիջապես բնակարան կստանա պետությունից:
Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախագծին, որով պայմանագրային զինծառայողները կարող են անցնել կամավոր ատեստավորում եւ ունենալ աշխատավարձի կրկնակի բարձրացում:
«Զինծառայողը պիտի չունենա հացի խնդիր, պիտի չունենա ընտանիքի անդամների առողջության կարիքների ապահովման խնդիր ու պիտի չունենա երեխաների ուսումը կազմակերպելու խնդիր», - ընդգծեց վարչապետը:
Նա հայտարարեց, որ այս նախագիծը պրոֆեսիոնալ բանակի անցնելու անբաժան մաս է: