211652_close_icon

Օտարերկրյա քաղաքներում հեծանվային զբոսանքներն օգտակար են քաղաքային կյանքի կազմակերպման մասին գիտելիքներս ավելացնելու առումով․ Փաշինյան

views-count931 դիտում article-date 09:46 09-10-2025
Օտարերկրյա քաղաքներում հեծանվային զբոսանքները  օգտակար են  քաղաքային կյանքի կազմակերպման մասին գիտելիքներս ավելացնելու առումով։ Այս մասին Բրյուսելում հեծանվային զբոսանքի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվա հեծանվային լուսաբացս Բրյուսելում է, և իհարկե օտարերկրյա քաղաքներում հեծանվային զբոսանքները օգտակար են ոչ միայն ֆիզիկական ակտիվության, այլև՝ քաղաքի ենթակառուցվածքի ոչ միայն հեծանվային, այլև՝ ընդհանրապես ենթակառուցվածքի և քաղաքային կյանքի կազմակերպման մասին գիտելիքներս ավելացնելու առումով»,-ասել է Փաշինյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Փաշինյանը հոկտեմբերի 8-9-ին աշխատանքային այցով կգտնվի Բելգիայի Թագավորությունում՝ Բրյուսելում:

Վարչապետը կմասնակցի «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ:

Նմանատիպ նյութեր