ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան մասշտաբային ռազմածովային վարժանքներ են սկսել
Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկումից հետո ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի զինվորականների մասնակցությամբ մեկնարկել են խոշորագույն զորավարժանքները Ճապոնական ծովում։ Այ դմասին հայտնում է Ronhap գործակալությունը։
Զորավարժութուններին ներգրավված է ամերիկյան հայտնի «Կարլ Վինսոն» ավիակիրը՝ հարվածային խմբով։
Զորավարժություններն ուղղված են Փհենյանի կողմից հնարավոր սպառնալիքների կանխարգելմանն ու ագրեսիայի զսպմանը։ Այսօր առավոտյան ավիակիրը նկատվել էր Ճապոնիայի Նագասակի քաղաքի առափնյա հատվածում։