ՀՔԾ-ի և ԴԱՀԿ-ի միջև միջգերատեսչական պայքար է սկսվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՔԾ-ի և ԴԱՀԿ-ի միջև միջգերատեսչական պայքար է սկսվել, որը գնալով բացահայտ դրսևորումներ է ստանում:
Երեկ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ իրենց մոտ ավարտվել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնյա Գրիգոր Սարգսյանի կողմից կատարված յուրացումների փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Ժամեր անց հաղորդագրություն տարածեց ԴԱՀԿ-ն՝ շեշտելով, որ Գրիգոր Սարգսյանն իրենց նախկին աշխատակիցն է, որը դեռ 2014թ. ազատվել է ծառայությունից: Ավելին՝ ԴԱՀԿ-ն իր հայտարարության մեջ ՀՔԾ-ին հատուկ կոչ էր արել. «Հաղորդագրություն տարածելիս հանրությանը տրամադրել լիարժեք և հնարավոր տարըմբռնման տեղիք չտվող տեղեկատվություն»:
Այսիպիսով՝ պետք է արձանագրենք, որ պետական երկու գերատեսչությունները միմյանց դեմ բացահայտ պայքար են տանում՝ պաշտոնական հաղորդագրություններ տարածելով. մի երևույթ, որին ականատես ենք եղել նաև այլ պետական մարմինների դեպքում. հիմնականում դատախազություն-քննչական-ոստիկանություն հարթությունում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]