20520 դիտում
16:35 24-01-2017
ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գործողություններում հանցակազմ չի եղել. ՀՔԾ-ն կարճել է Պանամայի օֆշորային սկանդալային գործը
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ Պանամայի օֆշորային գործարքներում վերջինիս անվան հետ կապված գործերով, որում ասված է.
«Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումները եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այդ նյութերով հարուցված քրեական գործը անցած ավելի քան 8 ամիսների ընթացքում եղել է պատկան մարմինների, հասարակության լայն շրջանակների անաչառ ուշադրության կենտրոնում:
Քրեական վարույթի իրականացման ընթացքում աջակցություն ենք ցուցաբերել Հատուկ քննչական ծառայությանը, իսկ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ենք տվել հասարակությանը եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին:
Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի՝ ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների եւ Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական LGT բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետեւաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի եւ՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
12321 դիտում
12:13 11-04-2016
ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը կապ չունի «Պանամայի թղթերի» հետ. ԴԱՀԿ լրատվական ծառայություն
2748 դիտում
17:56 15-03-2021
ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող երկրորդ քրեական գործը. Հանցակազմ չկա. Փաստինֆո
6960 դիտում
09:39 03-05-2016
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ երեկ քրեական գործ է հարուցվել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
979 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
622 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
916 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը