Ժոզե Մոուրինյո. Խաղից հետո տեսա Ագուերոյին. քիթը ջարդված չէր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից հետո (0:0) անհամաձայնություն է հայտնել մրցավար Մարտին Ատկինսոնի որոշման առթիվ, որը մանկունյանցիների կիսապաշտպան Մարուան Ֆելայնիին հեռացրեց «քաղաքաբնակների» հարձակվող Սերխիո Ագուերոյին գլխով հարվածելու համար:
«Ատկինսոնն ասաց ինձ, որ իր կարծիքով` դա կարմիր քարտ էր: Սակայն ես Ագուերոյին տեսա հանդերձարանի ճանապարհին. քիթը ջարդված չէր, գլուխը տեղում էր, ինչպես միշտ` հաճելի տեսքով: Այնպես որ, ես վստահ չեմ:
Եթե Սերխիոն չընկներ խոտածածկին, ապա կարմիր քարտ չէր լինի: Բայց Ֆելայնին նրան այնպիսի շանս տվեց: Փոխարենը հաստատ գիտեմ, որ 15 րոպե տաս հոգով ենք խաղացել ու տղաները ոչ-ոքիի համար գերազանց պայքարեցին», ասել է Մոուրինյոն: