Ժոզե Մոուրինյո. Ավելի վատ բան հնարավոր չէր պատկերացնել
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խիստ դժգոհ է մնացել Եվրոպայի Լիգայի վիճակահանության արդյունքներից, ըստ որի` իրենց բաժին է հասել ռուսական «Ռոստովը»:
«Դա բոլոր առումներով շատ վատ վիճակահանություն էր մեր համար: Բարդ է լինելու, երկար ենք թռչելու: Ու սա` մեր համար շատ ծանր ժամանակահատվածում:
«Ռոստովը» շատ լավ հանդես եկավ Չեմպիոնների լիգայում: Այդ թիմը հաղթեց «Այաքսին» ու «Անդերլեհտին», խմբային փուլում զգալի արդյուքների հասավ «Բավարիայի» և «Ատլետիկոյի» հետ խաղերում:
Մեր մրցակիցը խմբում գրավեց երրորդ տեղը` ՊՍՎ-ին թողնելով առանց եվրագավաթների: Ես լավ եմ ճանաչում «Ռոստովի» մարզչին: Այդ թիմը շատ մեծ ուշադրություն է դարձնում պաշտպանությանը և ֆիզիկապես լավ է պատրաստված: Շատ վատ վիճակահանություն էր, ավելի վատը չէր կարող լինել», ասել է Մոուրինյոն: