211652_close_icon
views-count31758 դիտում article-date 21:15 27-04-2017

Լիոնել Մեսի. Միայն մի հոգու եմ խնդրել փոխանակվել մարզաշապիկներով` Զիդանին

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, որ իր կարիերայի ընթացքում միայն մեկ անգամ է այլ խաղացողի մոտեցել` մարզաշապիկները փոխանակելու խնդրանքով: «Ես այլ խաղացողներին չեմ խնդրում իմ մարզաշապիկով փոխանակվել: Միայն մեկ անգամ եմ դա խնդրել` Զիդանին: Գուտին երկու անգամ է իմ մարզաշապիկը խնդրել. երբ մենք խաղում էինք «Կամպ Նոույում», իսկ հետո` Մադրիդում: Նա միշտ դրական է արտահայտվում իմ մասին: Եթե խաղադաշտում արգենտինացի է, ապա մարզաշապիկներով փոխանակվում եմ: Փոխանակվում եմ նաև, երբ ինչ որ մեկը խնդրում է այդ մասին ինձ: Եթե ոչ, ապա չեմ փնտրում, թե ում հետ փոխանակվեմ», ասել է Մեսին:

Նմանատիպ նյութեր