2742 դիտում
15:02 27-04-2017
Կառավարությունը հավանությանն է արժանացել ՎԻՎ նոր օրենսգրքի նախագիծը
Կառավարության հերթական նիստում Գործադիրի հավանությանն է արժանացել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նախագիծը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք ծանրակշիռ փաստարկներով: Օրենսդրության մեջ տեղ գտած լուրջ բացթողումները խիստ բացասաբար են անդրադառնում ինչպես մարդու իրավունքների և ազատությունների և իրավաբանական անձանց օրինական շահերի պաշտպանության երաշխավորվածության, նշված ոլորտում պետական կառավարման, ինչպես նաև վարչական զանցանքների վերաբերյալ գործերով արդարադատության իրականացման արդյունավետության վրա։
Այսպիսով, օրենսգրքի նախագծում արտացոլված են, մասնավորապես, հետևյալ նորամուծությունները`
Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթի առանձնահատկություններից ելնելով սկզբունքներն ընդլայնվել են և ներառվել են այնպիսիք, որոնք սահմանված չեն նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Այս նորամուծության արդյունքում վարչարարությունն այս չափազանց բարդ ոլորտում կդառնա առավել կանխատեսելի ու զերծ կպահի այն այնպիսի իրավիճակներից, որոնք հաճախ անորոշ են և չունեն ուղղորդող լուծումներ:
Սահմանվել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց պատասխանատվությանն առնչվող դրույթները: Մասնավորապես, իրավաբանական անձինք սահմանվել են որպես վարչական պատասխանատվության սուբյեկտ:
Սահմանվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի միասնական կանոններ և պայմաններ, ինչը բխում է անձանց իրավահավասարության և տնտեսական ազատ մրցակցության սահմանադրական սկզբունքների պահանջներից: Հատուկ վարույթներ, այսինքն՝ առանձնահատուկ կանոններով վարույթներ սահմանվել են միայն այն դեպքում, երբ դրանք թելադրված են եղել վարույթի օբյեկտիվ նախադրյալներով և կարող են նպաստել պատշաճ վարչարարության սահմանադրական սկզբունքի իրացմանը:
Վերացվել են քրեական դատավարության և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի կանոնների միջև առկա անհարկի տարբերությունները, ինչը կնպաստի այդ համասեռ վարույթների նկատմամբ միասնականության ապահովմանը: Ընդ որում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել կասկածյալների իրավունքների ընդլայնման և պաշտպանության խնդիրներին, որոնց լուծման կարևորագույն գրավական է համարվել պաշտպանի լիազորությունների աննախադեպ ընդլայնումը:
Ձերբակալված անձը չի կարող անազատության մեջ պահվել 3 ժամից ավելի: Վարչական ձերբակալման ժամկետը հաշվարկվում է անձին ազատությունից փաստացի զրկելու պահից: 3 ժամից ավելի տևողությամբ ժամկետով, բայց ոչ ավելի քան 48 ժամը, կարող են ձերբակալվել՝ ոչ սթափ վիճակում գտնվող անձինք՝ մինչև սթափվելը, սահմանային կամ մաքսային ռեժիմը կամ պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձինք՝ մինչև ինքնությունը պարզելը:
Նմանատիպ նյութեր
627 դիտում
16:11 10-06-2015
Կառավարության հավանությանն են արժանացել Դիլիջանում կատարվելիք ներդրումները
3345 դիտում
14:39 12-04-2018
Դռնփակ նիստերը երկարում են. հունվարից ՎԻՎ նոր օրենսգիրք է գործելու. Դավիթ Հարությունյան
Այս բաժնից
982 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1033 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
736 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան