591 դիտում
16:11 10-06-2015
Կառավարության հավանությանն են արժանացել Դիլիջանում կատարվելիք ներդրումները
Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այն կարգավորելու է ներդրումային ծրագրերի հաստատման և իրականացման կարգը, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, քննարկման և հաստատման, քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները և այլն:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որի մշակումը պայմանավորված է օրենքի կիրարկման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրների լուծման, բյուջետային գործընթացի շրջանակում պետբյուջեի պակասուրդի առավելագույն սահմանաչափը հստակեցնելու անհրաժեշտությամբ:
Նիստում հավանության է արժանացել «Երկրապահ կամավորական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը երկարացնել երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու դիմումի քննարկման ժամկետը. այն սպառվել է ս.թ. մայիսի 10-ին: Անցած մեկ տարվա ընթացքում «Երկրապահ կամավորականի» և «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել 3 հազար 210 անձի: Մինչև օրենքի ընդունումն այդպիսի կարգավիճակ էր ստացել 8 հազար 777 մարդ: Կարգավիճակ շնորհող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարացման առաջարկը հիմնավորվում է այն կանխատեսմամբ, որ նման կոչման կարող է հավակնել մինչև 15 հազար ՀՀ քաղաքացի:
Կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագիծը: Չնայած գործադիրը ողջունելի է համարել ներդրումային միջավայրի բարելավմանը և համայնքների գործարար ակտիվության բարձրացմանն ուղղված միջոցառումները, սակայն գտնում է, որ դրանք պետք է լինեն առավելագույնս հավասարակշռված և հասցեական, որպեսզի ակնկալվող արդյունքը գերազանցի պետության կրած կորուստը: Այս և մի շարք այլ հիմնավորումներով կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին:
Վերը նշված օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Նմանատիպ նյութեր
2703 դիտում
15:02 27-04-2017
Կառավարությունը հավանությանն է արժանացել ՎԻՎ նոր օրենսգրքի նախագիծը
955 դիտում
20:07 08-06-2015
Կառավարությունում քննարկվում են ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերը
Այս բաժնից
478 դիտում
14:56 25-11-2024
Պապիկյանն այցելել է սահմանագոտի
640 դիտում
14:34 25-11-2024
Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումներ կայացնելուց. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին
760 դիտում
14:28 25-11-2024
Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչները՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման