Գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրինագիծը
Կառավարության այսօրվա նիստում գործադիրի հավանությանն է արժանացել «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծով հստակեցվում են զինվորական ծառայության անվտանգության ապահովման, զորամասում զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման հետ կապված պաշտոնատար անձանց ու զինծառայողների իրավասությունները և պարտականությունները, մարտական դրոշի պահպանման և օգտագործման կարգը: