211652_close_icon
views-count4419 դիտում article-date 10:19 27-04-2017

«Ինքը հայտնի երգիչ ա, ես իրան եմ ընտրելու». չարբախցի կինը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության շրջանակներում «Ելք» դաշինքի անդամները` քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Չարբախում էին, որտեղ բաժանում էին իրենց բուկլետները, շփվում քաղաքացիների հետ, անցնում էին բակերով` բարձրախոսով հնչեցնելով նախընտրական կոչերը: Ըստ մեր տեղեկությունների, Չարբախի բնակիչներից մի կին, տեսնելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է, որ նա հայտնի երգիչ է, ուստի ինքը առաջիկա ընտրություններում իր ձայնը տալու է նրան: Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը Երևանի բնակչուհու մտքում հայտնի երգչի հետ է ասոցացվում «Էրեբունի Երևան» երգի բազմաթիվ կատարումներից հետո»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր