211652_close_icon
views-count2020 դիտում article-date 16:26 08-10-2015

Ինքը, որ իրան չպաշտպանի, իրա հորը, մորը ո՞վ պետք է պաշտպանի, խալխի՞ն վստահենք մեզ․Մանվել Գրիգորյանը՝ կրտսեր որդու մասին

ԵԿՄ վարչության նախագահ, զորավար, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը պատերազմի դեպքում նաեւ իր կրտսեր որդուն՝ Վազգենին է պատերազմի դաշտ տանելու։ Այս մասին այսօր Էջմիածնի տոնին լրագրողների հետ զրույցում ասաց գեներալը՝ արձագանքելով լրագրողների այն հարցին, թե թույլ կտա՞, որ իր անչափահաս որդին պատերազմի դաշտ գնա։ «Ինքը պատանի երկրապահ ա, կրտսեր սերժանտ։ Ես ոչ թե կարգելեմ, այլ որ գնամ, ինքը պետք է առաջս լինի։ Արցախյան ազատամարտի տարիներին, երբ գնացի պատերազմի դաշտ, Կարենը 13 տարեկան էր ու հետս տարա։ Ումի՞ց ա պակաս։ Ինքը, որ իրան չպաշտպանի, իրա հորը, մորը ո՞վ պետք է պաշտպանի։ Խալխի՞ն վստահենք մեզ»,- ավելացրեց Մանվել Գրիգորյանը։ Հիշեցնենք, որ այսօր Էջմիածնում նշվում է քաղաքի 2700 ամյակը։ Հանդիսավոր կերպով [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/08/67046/]տեղի ունեցավ[/url] նաեւ Սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի կիսանդրու բացումը։

Նմանատիպ նյութեր