211652_close_icon
views-count31714 դիտում article-date 17:27 18-12-2018

Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն անսպասելի արդարացվեց և ազատ արձակվեց. Չարբախցի Գեղամն ազատվեց համաներումով. Armtimes.com

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակվեց քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի, Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանի եւ Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանի վերաբերյալ քննվող սպանության գործով դատավճիռը: Դատավճռով քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկն արդարացվեց ՀՀ ՔՕ 38-112 հոդվածով եւ ազատ արձակվեց դատարանի դահլիճից, Չարբախցի Գեղամը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 113 հոդվածով դատապարտվեց 4 տարվա ազատազրկման եւ համաներումով ազատվեց: Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը նույնպես արդարացվեց: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանը միջնորդել էր Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8, Չարբախցի Գեղամին՝ 14, իսկ Արմեն Գասպարյանին 1,5 տարվա ազատազրկման: Մանրամասներն՝ [url=http://www.armtimes.com/hy/article/150832]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր